Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հավանաբար, կբախվի թունաքիմիկատներ արտադրողների, եթե այդպիսիք կան, ներմուծողների և մատակարարների, ինչպես նաև խոշոր ինստիտուցիոնալ օգտագործողների կողմից խիստ հակազդեցության՝ արգելելու կամ աստիճանաբար շրջանառությունից հանելու բարձր վտանգավորության թունաքիմիկատները (ԲՎԹ-ներ): Բացի այդ, Հայաստանը չունի անհրաժեշտ կարողություններ և ռազմավարություն՝ արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու ֆերմերներին փոխել գյուղատնտեսական արտադրության գործելակերպերը՝ բարձր բերքատվությունն առանց բարձր վտանգավորության թունաքիմիկատների օգտագործման պահպանելու համար։
ԲՎԹ-ների արգելման հարցում առաջընթացի հասնելու հիմնական գործոնը պետք է լինեն ակտիվ քաղաքացիական խմբերը, որոնք իրազեկված են ԲՎԹ-ների պատճառած վնասի մասին և պատրաստ են գործել՝ խթանելու և մշակելու ազգային ռազմավարությունը և օրենսդրությունը՝ ամրապնդելու նման արգելքն իրականացնելու համար անհրաժեշտ կարողությունները:
ՀԿ-ի առաջարկությունները
- Երկրում ԲՎԹ-ների օգտագործման վերաբերյալ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի իրականացրած վերլուծությունը պետք է լայնորեն տարածվի պետական կառույցների, գյուղատնտեսական ձեռնարկությունների և ֆերմերների շրջանում։
- Կարևոր է նաև տեղեկացնել Պեստիցիդների դեմ գործողությունների ցանցի (PAN) կանոնավոր թարմացվող ԲՎԹ-ների ցանկի մասին՝ տարբեր երկրներում ԲՎԹ-ների օգտագործման վերաբերյալ: Վերջին ցանկը հասանելի է հետևյալ կայքում՝ https://pan-international.org/pan-international-consolidated-list-of-banned-pesticides/:
- Նախքան ԲՎԹ-ների արտահանումը, պետք է պարզել, թե որ երկրներում են այդ քիմիական նյութերն արգելված և ինչ նյութերի հիման վրա, միայն դրանից հետո որոշում կայացնել այդ ԲՎԹ-ների՝ երկրի շուկա մուտք գործելու մասին։
- Ակտիվորեն օգտագործել Ռոտերդամի կոնվենցիայի գործիքը ԲՎԹ-ների ներմուծման վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Մատակարարող երկրից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր տվյալ ԲՎԹ-ների վտանգների և առկա ոչ այնքան վտանգավոր այլընտրանքների մասին: Առանց նման տեղեկատվության ներմուծման թույլտվություն չպետք է տրվի։
- Անհրաժեշտ է խստորեն վերահսկել ԲՎԹ-ների օգտագործումը, աշխատողների համար անձնական պաշտպանիչ սարքավորումների օգտագործումը, արշավանքներ անցկացնել՝ օգտագործվող պաշտպանիչ սարքավորումների որակը ճշտելու համար, այս խնդրի վերաբերյալ ուսուցում անցկացնել՝ բացատրելով աշխատողների համար պաշտպանիչ սարքավորումների օգտագործման անհրաժեշտությունը, տուգանել ձեռնարկությունների ղեկավարներին և ֆերմերներին այն դեպքում, երբ անձնական պաշտպանիչ սարքավորումներ չեն օգտագործվում կամ բավարար չափով չեն կիրառվում:
- Պարբերաբար վերահսկել գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատողների և գյուղատնտեսական ձեռնարկություններին հարող տարածքների բնակչության առողջական վիճակը, որտեղ օգտագործվում են ԲՎԹ-ներ:
- Պարբերաբար վերահսկել ԲՎԹ-ների մնացորդային քանակությունները ԲՎԹ-ների օգտագործմամբ արտադրված արտադրանքներում:
- Կարևոր է նկատի ունենալ, որ ԲՎԹ-ների օգտագործմամբ արտադրված արտադրանքը մրցունակ չի լինի եվրոպական շուկայում, եթե դրանք պարունակում են ԵՄ-ում արգելված ԲՎԹ-ների մնացորդային քանակություններ: Ընդ որում, կարևոր չէ՝ այդ ԲՎԹ-ները մատակարարվել են ԵՄ երկրներից, թե ոչ։
- Կարևոր է ակտիվորեն մասնակցել Բարձր վտանգավորության թունաքիմիկատների հարցերով գլոբալ դաշինքի աշխատանքներին, որի ստեղծումը հաստատվել է 2023 թվականի սեպտեմբերին Քիմիական նյութերի վերաբերյալ համաշխարհային ռազմավարության ընդունման ժամանակ
( https://www.chemicalsframework.org/page/resolution-v11-highly-hazardous-pesticides):
- Հաստատել կապեր և լավ աշխատանքային հարաբերություններ ՀԿ-ների և առողջապահության և էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչության պաշտոնյաների միջև, ովքեր կարող են աջակցել վտանգավոր թունաքիմիկատների արգելմանը:
- Ներգրավել ավելի մեծ թվով ազգային կազմակերպություններ (շահագրգիռ գիտնականների, արհեստավարժ բժշկական կազմակերպությունների, բնապահպանական և այլ կազմակերպությունների, որոնց առաքելությունն առնչվում է հանրային առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը):
- Խրախուսել թունաքիմիկատների բաշխման և օգտագործման ՊԳԿ միջազգային վարքագծի կանոնագրքի (որպես ՊԳԿ-ի առաջնորդող գործիք) լիարժեք իրականացումը:
- Հրավիրել հանրության ուշադրությունն այս խնդիրների վրա՝ տեղեկատվական և կրթական արշավների, ԶԼՄ-ներում տեղեկատվության տեղադրման և այլ մեթոդների կիրառման միջոցով:
- Անհրաժեշտ է ապահովել ամուր և համոզիչ դիրքորոշում, ապահովել, որ վտանգավոր թունաքիմիկատների արգելման և շրջանառությունից աստիճանաբար դուրս բերելու դեպքում առկա լինեն լավ և մատչելի այլընտրանքներ, ընդ որում ավելի պակաս վտանգավոր և բավականաչափ արդյունավետ (սա կարող է պարզապես լինել բարձր վտանգավորության թունաքիմիկատի փոխարինումը պակաս վտանգավորով): Խթանել այլ այլընտրանքներ, որոնք կարող են պահանջել վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի (ՎԴԻՊ) կամ օրգանական գյուղատնտեսության կամ ագրոէկոլոգիական մեթոդների ավելի լայն կիրառում:
- Ներգրավել ՊԳԿ-ի փորձագետներից ֆինանսական և տեխնիկական աջակցություն:
- Սահմանել թիրախային թունաքիմիկատների հարաբերական առաջնահերթությունը՝ շրջանառությունից դուրս բերման և արգելման համար:
- Առաջարկել սահմանել թունաքիմիկատների նվազագույն ցանկը, որը կներկայացնի սահմանափակ թվով պակաս վտանգավոր թունաքիմիկատները՝ վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի համակարգում հատուկ խնդիրները լուծելու համար:
- Իրազեկել բնակչության բոլոր շերտերին և համապատասխան կառավարական հատվածին ԲՎԹ-ների վերաբերյալ Պեստիցիդների դեմ գործողությունների ցանցի (PAN) ցուցակի մասին (ՊԳԿ/ԱՀԿ), PAN-ի ցուցակում ընդգրկված թունաքիմիկատների տվյալների բազայի մասին: