February 2022 – February 2023 Ban the Use of PFASs for a Toxic–Free Future

Objectives:

  1. Bring the issue of PFAS to the political agenda of the Ministry of Environment and other related ministries through lobbying of officials and interested stakeholders
  2. Contribute to a ban on certain harmful PFASs in pesticides protecting human health and the environment through raising awareness among the population of the Ararat Valley

 

The support from the Global Greengrants Fund was used to implement the following activities.

Within the framework of the project, two information materials on PFASs were created: a booklet entitled “PFAS: The Forever Chemicals” and a factsheet entitled “The PFAS and the Stockholm Convention”. Information materials were posted on the website of the Rural Sustainable Development Agricultural Foundation. The booklet contains information about the PFAS-containing products, the negative effects of PFAS on human health and the environment and possible alternative safe products. The factsheet is about the decision taken by the 15th meeting of the Persistent Organic Pollutants Review Committee (POPRC-15) to the Stockholm Convention held in Rome on October 4, 2019. The Committee adopted the risk management evaluation on perfluorohexane sulfonic acid (PFHxS), its salts and PFHxS-related compounds and recommended to the Conference of the Parties that it considered listing the chemicals in Annex A to the Convention without specific exemptions. The factsheet also refers to the listing of PFOA, its salts and PFOA-related compounds in Annex A to the Stockholm Convention by the Conference of the Parties in 2019, the specific exemptions for PFOA and PFOS and recommendations for the manufacturers, state bodies and consumers.

Workshops on PFAS were organized in the target provinces and information materials were provided to all participants.

The information on PFAS was posted on various community websites and social media platforms, and also was disseminated through the mass media.

For the purpose of creating a working group on PFAS, we applied to the RA ministries of environment, economy, health and emergency situations, the Food Safety Inspection Body of the Government of Armenia, the Market Surveillance Inspection Body of Armenia and ecological NGOs. On November 11, 2022, the Working Group consisting of the specialists from the RA Ministry of Economy, the RA Ministry of Health, the RA Ministry of Emergency Situations, the Food Safety Inspection Body, the Market Surveillance Inspection Body, the NGO “Armenian Women for Health and Healthy Environment” (AWHHE) and the “Rural Sustainable Development” Agricultural Foundation convened its first meeting. The expert from AWHHE NGO, with whom we enjoy close and cooperative relations, gave a presentation on the PFAS problem. All participants found it very useful in an informational sense.

On January 20, 2023, a webinar on the problem with PFAS was held. Prior to the webinar, invitations with the links to the information materials on PFAS were sent via email to 127 CSOs and individuals. The webinar was attended by 15 participants, representatives from the Yerevan Aarhus Environmental Public Information Center, the Faculty of Geography and Geology of Yerevan State University, “Yeghvard” Youth – Ecological NGO, “Khazer” Ecological and Cultural NGO, “Consumer Support Center” NGO, “Dalma Sona” NGO, Teghenik secondary school of the Kotayk Province, Jrahovit Community School of the Ararat Province, Vanadzor Basic School No. 21, a water expert, and active citizens. The participants highly appreciated the public awareness and outreach efforts of our organization.

A public appeal to decision-makers calling for better PFAS regulation or phasing out certain usages based on the results of the collected information is posted on our website. The appeal contained a number of recommendations made by the Working Group members. We will follow up on the feedback.

Meeting of the working group created on the issue of PFAS

 

 

2022թ․-ի փետրվար – 2023թ․-ի փետրվար «Արգելենք ՊՖԱՄ-ների օգտագործումը՝ հանուն թույներից ազատ ապագայի»

Նպատակները

  1. Պեր- և պոլիֆտորալկիլային միացությունների (ՊՖԱՄ –ներ) հարցը բերել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և հարակից այլ նախարարությունների քաղաքական օրակարգ՝ պաշտոնյաների և շահագրգիռ կողմերի վրա ճնշում գործադրելու (լոբբինգի) միջոցով
  2. Նպաստել թունաքիմիկատներում որոշ վնասակար ՊՖԱՄ-ների օգտագործման արգելմանը՝ պաշտպանելով մարդու առողջությունը և շրջակա միջավայրը՝ Արարատյան դաշտի բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցով

 

Ուղերձ պեր- և պոլիֆտորալկիլային միացությունների վերաբերյալ

 «Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը «Կանաչ դրամաշնորհների» գլոբալ հիմնադրամի  (GGF)  ֆինանսավորմամբ իրականացնում է պեր- և պոլիֆտորալկիլային միացությունների (ՊՖԱՄ-ներ) խնդրին նվիրված ծրագիր: Ծրագրի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ: Ի սկզբանե խմբի ստեղծման նպատակն է եղել՝ պետական մարմինների, արտադրողների և սպառողների համար մշակել ՊՖԱՄ-ների հետ կապված առաջարկություններ, որոնք պետք է ներկայացվեին «ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման ազգային ծրագրի» ղեկավար խորհրդին։ Հայաստանը, լինելով Ստոկհոլմի կոնվենցիայի կողմ երկիր և «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումներ» (ՔՆՄԿՌՄ / SAICM) գործընթացի իրականացման հանձնառու, պարտավոր է կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հոգալով շրջակա միջավայրի և իր բնակչության առողջության մասին։

2022թ․-ի նոյեմբերի 11-ին աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների և էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և «Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամի ներկայացուցիչները, մշակվել են ՊՖԱՄ-ների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, որոնք ներկայացնում ենք ստորև․

 

Առաջարկություններ պետական մարմիններին

  • Շտապ վավերացնել Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակում պերֆտորօկտանաթթվի (ՊՖՕԹ) և պերֆտորօկտանսուլֆոնաթթվի (ՊՖՕՍ) վերաբերյալ փոփոխությունները
  • ՊՖԱՄ-ով մշակված արտադրանքի կյանքի ցիկլի ընթացքում շրջակա միջավայրում ՊՖՕԹ-ի գոյացումից, արտանետումից և կուտակումից խուսափելու համար անմիջապես դադարեցնել 8:2 ֆտորտելոմերային սպիրտի (ՖՏՍ) և ՊՖՕԹ-ի հետ կապված այլ նյութերի օգտագործումը
  • Աջակցել պերֆտորհեքսանսուլֆոնաթթվի (ՊՖՀՍ) ներառմանը Ստոկհոլմի կոնվենցիայի ցանկում` առանց բացառությունների համընդհանուր վերացման համար
  • Աշխատել դասերի վրա հիմնված մոտեցման կիրառման վրա՝ Ստոկհոլմի կոնվենցիայի ներքո համընդհանուր վերացման ենթակա նյութերի ցանկում բոլոր ՊՖԱՄ-ների ներառման համար
  • Սահմանել օրենսդրական պահանջ՝ ՊՖԱՄ-ներ պարունակող ապրանքների պարտադիր մակնշման համար: Ապրանքների վրա ՊՖԱՄ-ների պարունակության մասին տեղեկատվության բացակայությունը հանգեցնում է այն բանին, որ ՊՖԱՄ-ներ պարունակող արտադրանքների օգտագործումը շարունակվում է, ինչը և հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտմանը։
  • Պետական ​​գնումների ժամանակ նախապատվությունը տալ ՊՖԱՄ-ներ չպարունակող ապրանքներին
  • Իրականացնել արտադրանքներում, ներառյալ ներմուծվող ապրանքներում ՊՖԱՄ-ների պարունակության կանոնավոր մշտադիտարկում
  • Պարբերաբար իրականացնել ՊՖԱՄ-ների պարունակության մշտադիտարկում խմելու ջրում, ջրամբարներում, ձկների օրգանիզմներում, հողում
  • Իրականացնել ՊՖԱՄ-ների կենսամոնիթորինգ մարդկանց օրգանիզմում, առաջին հերթին՝ բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում, որոնք ապրում են ՊՖԱՄ-ներով աղտոտման աղբյուրների անմիջական հարևանությամբ
  • Ստեղծել Հայաստանում ՊՖԱՄ-ների ենթադրյալ աղբյուրների վերաբերյալ տվյալների բազա, ներառյալ սպառողական ապրանքների, կենցաղային թափոնների աղբավայրերի, հակահրդեհային վարժանքների համար օգտագործվող տարածքների վերաբերյալ, որտեղ օգտագործվում է հակահրդեհային փրփուր, որը կարող է պարունակել ՊՖԱՄ-ներ, ինչպես նաև այն տարածքների վերաբերյալ, որտեղ արտադրվել կամ արտադրվում են պերֆտորածխածնային նյութեր

 Առաջարկություններ արտադրողներին

  • Զգալիորեն մեծացնել ջանքերն՝ անվտանգ, ՊՖԱՄ-ներից ազատ այլընտրանքներին անցնելու, ներառյալ բոլոր տեսակի կիրառությունների համար ՊՖԱՄ-ներից աստիճանաբար հրաժարվելու ժամանակացույցի սահմանման համար: Այդ ջանքերին աջակցելու նպատակով զգալիորեն մեծացնել վերլուծական մեթոդների, ՊՖԱՄ-ների վտանգավորության և ՊՖԱՄ-ներ չպարունակող այլընտրանքների մասին տեղեկատվության հասանելիությունը
  • Ապահովել արտադրանքներում ՊՖԱՄ-ների պարունակության մասին տեղեկատվության առկայությունը՝ թիրախային քիմիական նյութերի և խառնուրդների այլընտրանքների գնահատումը հեշտացնելու և անհանգստացնող փոխարինիչներից, ներառյալ կարճ շղթայով ՊՖԱՄ-ներից և տարբեր ֆտորացված քիմիական նյութերից խուսափելու համար
  • Դադարեցնել ՊՖՕՍ-ների օգտագործումը սպառողական ապրանքների, այդ թվում՝ սինթետիկ գորգերի, արհեստական կաշվի, հագուստի, տեքստիլի և պաստառների արտադրությունում

 Խորհուրդներ սպառողներին

  • Պահանջել վաճառողներից և արտադրողներից՝ տրամադրել ամբողջական տեղեկատվություն արտադրանքներում ՊՖԱՄ-ների պարունակության մասին
  • Խուսափել ջրակայուն և յուղակայուն արտադրանքներ գնելուց, քանի որ մեծ է դրանցում ՊՖԱՄ-ների առկայության հավանականությունը

 Գույքագրման անհրաժեշտության մասին

Գույքագրումը պետք է ապահովի տեղեկատվություն հետևյալի մասին՝

  • ՊՖՕՍ-ի և դրա հարակից նյութերի արտադրությունն ու օգտագործումն ազգային մակարդակով,
  • ՊՖՕՍ և դրա հարակից նյութեր պարունակող ապրանքների առկայությունը սպառողական շուկայում,
  • Հայաստանի Հանրապետություն ՊՖՕՍ և դրա հարակից նյութեր պարունակող ապրանքների ներկրումը,
  • թափոնների առավել կարևոր տեսակները,
  • ՊՖՕՍ և դրա հարակից նյութեր պարունակող ապրանքների օգտահանման մեթոդները՝ դրանք թափոնների վերածվելու դեպքում,
  • պաշարները,
  • առանձին ​​աղբյուրներից արտանետումները շրջակա միջավայր,
  • հնարավոր աղտոտված վայրերը,
  • մարդկանց և շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցությունները։

Ներկայացնելով վերոհիշյալ առաջարկությունները, հորդորում ենք քաղաքականություն մշակող մարմիններին` ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանց կենսագործման համար՝ ի շահ ՀՀ  քաղաքացիների առողջության և շրջակա միջավայրի պահպանության։

ՊՖԱՄ-ների հիմնախնդրի շուրջ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպում

Տեղեկատվական նյութեր՝

  • ՊՖԱՄ-ները և Ստոկհոլմի կոնվենցիան՝