May 2024 – May 2025 Enable vulnerable rural women of Kotayk Province to use economic and environmental opportunities

Objectives:

  1. Enable vulnerable rural women, Hrazdan enlarged community, RA Kotayk Province, to use economic and environmental opportunities;
  2. Raise awareness of vulnerable women (including refugees) and community administration on social and environmental health impacts of agricultural mismanagement

Information materials:

 

Project results

Within the framework of the project, two leaflets were created entitled: “Developing Organic Agriculture for a Sustainable Future. What is Sustainable Agriculture?” and “Agri-entrepreneurship”. These information materials were provided to the women farmers from the target settlements (Arzakan, Fantan, Qaghsi, Alapars of Kotayk Province) during the 2-day seminars. The information material “Drying of Agricultural Products Using Solar Energy”, created jointly with the Armenian Women for Health and Healthy Environment NGO, was reprinted and provided to the women farmers who received solar dryers.

Eleven (11) solar dryers were constructed and provided to women farmers of target settlements, and “Stephens” white winter wheat seeds from the Solak Women’s Agriculture Resource Center were provided to 15 women farmers (five women farmers preferred to receive one solar dryer to be used together instead of receiving wheat seeds because they considered food drying using a solar dryer more efficient and profitable than the cultivation of small amounts of winter wheat)․

On the 13th of March, 2025 a webinar was organized entitled “Peculiarities of cereal cultivation and principles of Integrated Pest Management and the consequences of agricultural mismanagement on health and the environment”, which was attended by local farmers, employees of the administratiօns of the settlements of Arzakan, Fantan, Qaghsi and Alapars of Kotayk Province and representatives of the Agriculture and Environmental Protection Department of the Kotayk Regional Administration. The topic was presented to the webinar participants by Gayane Avagyan, Scientific Secretary of the Armenian National Agrarian University Foundation, Associate Professor of the Department of Horticulture and Plant Protection.

2024 թ.-ի մայիս – 2025թ․-ի մայիս «Կոտայքի մարզի խոցելի գյուղաբնակ կանանց հնարավորության ընձեռում՝ օգտվելու տնտեսական և բնապահպանական հնարավորություններից»

Նպատակային խնդիրները

  1. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի խոցելի գյուղաբնակ կանանց ընձեռել հնարավորություն՝ օգտվելու տնտեսական և բնապահպանական հնարավորություններից
  2. Բարձրացնել խոցելի կանանց (ներառյալ փախստականների) և համայնքի ղեկավարության իրազեկվածությունն առողջության, սոցիալական միջավայրի և շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսության անարդյունավետ կառավարման ազդեցության հետևանքների մասին

Տեղեկատվական նյութեր`

Ծրագրի արդյունքները

Ծրագրի շրջանակում ստեղծվել և տպագրվել է 2 տեղեկատվական թերթիկ` «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը հանուն կայուն ապագայի: Ի՞նչ է կայուն գյուղատնտեսությունը» և «Ագրոձեռնարկատիրություն» թեմաներով, որոնց կրկնօրինակները տրամադրվել են թիրախային բնակավայրերի (Կոտայքի մարզի Արզական, Ֆանտան, Քաղսի, Ալափարս) կին ֆերմերների համար կազմակերպված 2-օրյա սեմինարների ժամանակ։ Վերատպագրվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետ համատեղ պատրաստված «Գյուղմթերքների չորացում արևի էներգիայի միջոցով» տեղեկատվական թերթիկը, որի կրկնօրինակները տրամադրվել են արևային չորանոց ստացած կին ֆերմերներին։

Կառուցվել և թիրախային բնակավայրերի կին ֆերմերներին տրամադրվել է տասնմեկ (11) արևային չորանոց։  15 կին ֆերմերի Սոլակի Կանանց գյուղատնտեսական ռեսուրսների կենտրոնի կողմից տրամադրվել է «Սթիվենս» տեսակի սպիտակ աշնանացան ցորենի սերմացու (հինգ կին ֆերմեր նախընտրել է ցորենի սերմացուի փոխարեն ստանալ մեկ արևային չորանոց՝ համատեղ օգտագործման համար,  քանի որ նրանք արևային չորանոցով գյուղմթերքների չորացումն ավելի արդյունավետ և շահավետ են համարել, քան աշնանացան ցորենի փոքր քանակությամբ մշակումը):

2025թ․-ի մարտի 13-ին կազմակերպվել է վեբինար «Հացահատիկային մշակաբույսերի մշակության առանձնահատկությունները և վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարի սկզբունքները և գյուղատնտեսության անարդյունավետ կառավարման ազդեցության հետևանքները առողջության և շրջակա միջավայրի»  խորագրով,  որին մասնակցել են Կոտայքի մարզի Արզական, Ֆանտան, Քաղսի և Ալափարս բնակավայրերի վարչական տարածքի աշխատակիցները, ֆերմերները և Կոտայքի մարզի գյուղատնտեսության վարչության ներկայացուցիչները։ Թեման վեբինարի մասնակիցներին ներկայացրել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական ​​քարտուղար, այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը։